National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.03.2004
Այց` եվրոպական ուղղվածությամբ

Մարտի 16-ին Լեհաստանի Սեյմի մարշալ Մարեկ Բորովսկու հրավերով պաշտոնական այցով Լեհաստան կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

Լեհաստանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա   երկրի օրենսդիր ու գործադիր իշխանության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների հետ` ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու, Սեյմի մարշալ Մարեկ Բորովսկու, Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յեժի Յասկերնիայի, Սեյմի եվրոպական հանձնաժողովի նախագահ Յեժի Չեպուլկովսկու, Սենատի մարշալ Լոնգին Պաստուշյակի, վարչապետ Լեշեկ Միլլերի, արտաքին գործերի նախարար Վլոդզիմեժ Չիմոշեւիչի, ԵԽԽՎ-ում Լեհաստանի պատվիրակության ղեկավար Իվլինսկու, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի փոխտնօրեն Ստիվեն Վագենզայլի, Վարշավայի տնտեսական գլխավոր դպրոցի ռեկտոր Մարեկ Ռոցկու:

Այցի շրջանակներում նախատեսվում է այցելություն Լյուբլինի վոյեվոդա` հանդիպումներ վոյեվոդության մարշալի եւ Լյուբլինի քաղաքապետի հետ, այցելություն Զամոշչ եւ հանդիպում Զամոշչի քաղաքապետի հետ:   Նախատեսվում է նաեւ հանդիպում հայ համայնքի հետ:

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am